Աշխարհ

13.02.2016 11:25


Դոնալդ Թրամփը պատրաստ է դատի տալ Թեդ Քրուզին

Դոնալդ Թրամփը պատրաստ է դատի տալ Թեդ Քրուզին

ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դատի է տալու իր հիմնական մրցակից, Տեխաս նահանգի սենատոր Թեդ Քրուզին, քանի որ նա ծնվել է Կանադայում, և իրավունք չունի մասնակցել ընտրություններին: Այս մասին Թրամփը հայտնել է «Թվիթթերի» իր էջում:

«Եթե Թեդ Քրուզը չսկսի ազնիվ գործել, չդադարեցնի իմ մասին բացասական գովազդային հոլովակներ նկարելն ու խարդախություններ անելը, ես ինձ իրավունք եմ վերապահում նրան դատի տալ, քանի որ նա չի հանդիսանում ԱՄՆ քաղաքացի ի ծնե», - գրել է Թրամփը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը