Աշխարհ

13.02.2016 10:30


Հավայներում արտակարգ դրություն է հայտարարվել Զիկա վիրուսը տարածող մոծակների պատճառով

Հավայներում արտակարգ դրություն է հայտարարվել Զիկա վիրուսը տարածող մոծակների պատճառով

ԱՄՆ Հավայներում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել դենգե տենդն ու Զիկա վիրուսը տարածող մոծակների շատանալու պատճառով։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը։

Նշվում է, որ ամերիկյան նահանգի տարածքում դենգե տենդով վարակվելու ավելի քան 250 դեպք է արձանագրվել։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ տենդը տարածող մոծակները կարող են փոխանցել նաև Զիկա վիրուսը։

Նահանգապետ Դևիդ Այջը նշել է, որ կղզիների տարածքում հիվանդացության դեպքեր չեն եղել. Հավայների բոլոր վարակվածները «հիվանդությունը բերել են ճանապարհորդություններից»։

Նա ընդգծել է, որ արշիպելագը շարունակում է անվտանգ մնալ զբոսաշրջիկների համար, և կոչ է արել նրանց չհետաձգել իրենց ծրագրերը։

Գործակալությունը նշում է, որ արտակարգ դրության հաստատումը հնարավորություն կտա լրացուցիչ ֆինանսավորում ստանալ վտանգավոր մոծակների դեմ պայքարելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը