Աշխարհ

13.02.2016 09:35


ԱՄՆ նախագահի ևս մի թեկնածու է լքել ընտրապայքարը

ԱՄՆ նախագահի ևս մի թեկնածու է լքել ընտրապայքարը

ԱՄՆ Վիրգինիայի նախկին նահանգապետ, հանրապետական Ջիմ Գիլմորը պաշտոնապես դուրս է եկել նախագահական մրցապայքարից։ Այս մասին հայտնում է «Fox News»–ը։

Գիլմերն ընտրարշավի աութսայդերն էր, որին այդպես էլ չհաջողվեց բարելավել իր ցուցանիշները։ Նրա անունը գրեթե չէր հիշատակվում հարցումների ժամանակ. հանրապետական թեկնածուն մասնակցել է ընդամենը երկու հեռուստաբանավեճի։

Այովայի նախնական ընտրություններում Գիլմորը 12 ձայն էր ստացել, Նյու Հեմփշիրի փրայմերիզում՝ 133 ձայն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ ընտրապայքարից դուրս գալու մասին էին հայտարարել Քրիս Քրիսթին և Քարլի Ֆիորինան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը