Լավրով. «ԱՄՆ–ում հասկացան, որ սիրիական ճգնաժամը լուծելու համար հարկավոր է ռազմական կապեր ունենալ ՌԴ–ի հետ»
ՌԴ և ԱՄՆ համագործակցությունը ռազմական ոլորտում անհրաժեշտ է Սիրիայի ճգնաժամի լուծման գործում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Ցավոք, ԱՄՆ–ը խույս էր տալիս ռազմական ոլորտում ՌԴ հետ համագործակցությունից՝ բացառությամբ հակամարտությունների կանխարգելման ընթացակարգերին առնչվող հարցերի։ Հիմա արդեն, կարծում եմ, նրանք հասկացան, որ սիրիական ճգնաժամի հաղթահարման հարցում առաջ գնալու համար պետք չէ այլևս խուսափել ռուս և ամերիկացի զինվորականների շփումներից։ Այդ մոտեցումը հավանության է արժանացել նաև նախօրեին՝ Սիրիայի աջակցության միջազգային խմբի կողմից»,–ռուս դիվանագետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ–ը։

7or.am