Աշխարհ

12.02.2016 17:40


Սիրիայի հակամարտությունում ԱՄՆ-ի դաշնակիցներն անցնում են Ռուսաստանի կողմը

Սիրիայի հակամարտությունում ԱՄՆ-ի դաշնակիցներն անցնում են Ռուսաստանի կողմը

Ռուսաստանի հաջող ռազմական գործողությունները Սիրիայում դրդում են ԱՄՆ-ի մերձավորարևելյան գործընկերներին Սիրիայի հարցում պաշտոնական Մոսկվայի հետ համագործակցության, ինչն է՛լ ավելի է բարդացնում առանց այդ էլ բարդ դիվանագիտական վիճակը, քանի որ ԱՄՆ-ի գործընկերներն այդ հարցի շուրջ իրարամերժ դիրքորոշումներ ունեն: Այս մասին գրում է «The Wall Street Journal»-ը.

Այսպես, օրինակ, փետրվարի 11-ին Մյունխենում կայացած հանդիպումից հետո Եգիպտոսը, Հորդանանը և Արաբական Միացյալ Էմիրությունները պատրատակամություն են հայտնել համագործակցել Ռուսաստանի հետ:

«Ռուսական կողմի հետ բանակցություններից հետո մենք հասկացել ենք, որ նրա գլխավոր նպատակն ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարելն է: Մենք աջակցում ենք Սիրիայում ահաբեկչությունն արմատախիլ անելուն ուղղված ցանկացած միջազգային ջանքի», - հայտնել է Եգիպտոսի արտգործնախարարի տեղակալ Սամեհ Շուքրին:

Համանման կարծիքի է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի թագաժառանգ, արքայազն Մուհամեդ ալ Նահայանը:

«Մենք պետք է միասնաբար գործենք` մի կողմ թողնելով մեր տարածաշրջանային տարածայնությունները», - հայտարարել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը