ՌԴ ԱԳՆ–ն հույս է հայտնել, որ Սիրիայի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները շուտով կիրագործվեն
Մոսկվան հույս ունի, որ Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ժամանակներս կյանքի կկոչվեն գործնականում։ Այս մասին, «ria.ru»–ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում սաուդցի իր գործընկեր Աբդել ալ Ջուբեյրի հետ հանդիպումից առաջ։
Աղբյուրը հիշեցնում է՝ այսօր կայանալիք Մյունխենի անվտանգության 52-րդ համաժողովի օրակարգում են լինելու սիրիական հակամարտության հարցը, Ուկրաինայում տիրող դրությունը, ինչպես նաև Եվրոպայի ներգաղթային ճգնաժամը։
Կոնֆերանսին ՌԴ–ն կներկայացնեն վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ու ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

7or.am