Ն. Բորդյուժա. «ՀԱՊԿ-ը շարունակելու է արձագանքել այն բոլոր դեպքերին, որոնք ազդում են դաշնակիցների անվտանգության վրա»
ԼՂ հակամարտության հարցով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հնչեցրած հայտարարությունները բավարար են: Այս մասին այսօր Մոսկվա-Երևան-Աստանա տեսակապի միջոցով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Ադրբեջանը ծանր տեխնիկա, ընդհուպ՝ տանկեր է կիրառում, իսկ ՀԱՊԿ–ը որևէ գնահատական չի հնչեցնում, Նիկոլայ Բորդյուժան հիշեցրել է, որ շուրջ մեկ ամիս առաջ ինքը մեկնաբանել է ԼՂ հետ կապված դրությունը «Ռոսսիա 24»-ի եթերում։
«Մենք խոսում էինք այն մասին, որ անթույլատրելի է լարվածության էսկալացիան Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական շփման գոտում: Այս կապակցությամբ ես, կարծում եմ, որ հայտարարությունները, որոնք արվել են այս տարիներին, բավարար են: ՀԱՊԿ-ն արձագանքել, արձագանքում և արձագանքելու է նման բոլոր դեպքերին, որոնք ազդում են դաշնակիցների անվտանգության վրա»,- շեշտել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Բորդյուժան նաև հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը ներգրավված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում.
«Մենք մոնիթորինգ ենք անում դրությունը, որովհետև այն կապված է մեր գլխավոր դաշնակիցներից մեկի՝ Հայաստանի հետ: Դրանով զբաղվում են փոքր-ինչ այլ միջազգային կազմակերպություններ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը»։
Միևնույն ժամանակ, Բորդյուժան ընդգծել է՝ ՀԱՊԿ բոլոր պետությունները կողմնակից են, որ հակամարտությունը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:

7or.am