Լրահոս

12.02.2016 13:26

Երկարաձգվել է «Երևանի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության պայմանագիրը

Երկարաձգվել է «Երևանի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության պայմանագիրը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Վեոլիա Օ-Քոմփանի Ժենեղալ դեզ Օ» ընկերության «Վեոլիա Ինվայրենմենտ»-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գործադիր փոխնախագահի տեղակալ, ՀՀ տարածաշրջանի ղեկավար Մալիկա Գենդուրին և «Երևան Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը ստորագրել են «Երևանի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետի երկարացման մասին համաձայնագիրը: Եռակողմ ստորագրված համաձայնագրի համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2015թ. հոկտեմբերի 15-ի N1233-Ն որոշման 8-րդ կետը «Վեոլիա» ընկերության հետ բանակցելու վերաբերյալ Երևանի քաղաքապետին արված առաջարկությունը, համաձայն որի «Երևանի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը:

Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։