ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը ԼՂ հիմնախնդրում «ստատուս քվոն» անընդունելի է համարում
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները շարունակելու է աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերի հետ՝ միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով: Այս մասին, «artsakhpress»–ի փոխանցմամբ, ԵԱՀԿ մշտական խորհրդում ունեցած ելույթի ժամանակ ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դանիել Բայերը:
Նա ցավով է նշել, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին վերջին ամիսներին ավելացել են բռնության դեպքերը:
«ԱՄՆ-ը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մտահոգությունն այս խնդրի հետ կապված և դատապարտում ականանետների ու ծանր տեխնիկայի օգտագործումը, ինչը հանգեցնում է քաղաքացիական անձանց մահվան: Մենք աջակցում ենք հակամարտող կողմերին ուղղված Մինսկի խմբի համանախագահների կոչերին՝ ձեռնարկել քայլեր բռնության նվազման և բնակչության պաշտպանության համար: «Ստատուս քվոն» անընդունելի է: Մենք ևս մեկ անգամ անդարդառնում ենք կողմերին՝ ասելով, որ խնդիրը ռազմական ճանապարհով չի կարող լուծվել»,- ասել է Բայերը:

Մանրամասներն՝ «artsakhpress»–ում։