Քաղաքական

12.02.2016 11:55

ՄԻՊ թեկնածու դարձավ ՀՀԿ–ի պաշտպանյալը (տեսանյութ)

ՄԻՊ թեկնածու դարձավ ՀՀԿ–ի պաշտպանյալը (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում ընթանում էր մարդու իրավունքների պաշտպանի ընտրության արտահերթ նիստը։ Ներկայացված էր 3 թեկնածու, որոնցից մեկին պետք է ընտրեր հանձնաժողովը։
ՀՀԿ–ականները կողմ արտահայտվեցին Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությանը։ Հարցը կդրվի լիագումար նիստի քննարկմանը, և խորհրդարանի 3/5 ձայների կողմ քվեարկելու դեպքում նշյալ թեկնածուն կդառնա ՄԻՊ։
Հիշեցնենք, որ բացի Թաթոյանից, առաջադրվել էին նաև «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, որին առաջադրել էին ՕԵԿ–ը և պատգամավոր Էդմոն Մարուքյանը, և ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի առաջադրած թեկնածուն՝ «Իրավապաշտպան» ՀԿ ղեկավար Նարեկ Ալոյանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։