Լրահոս

28.11.2009 11:24

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը տագնապ ունի

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը տագնապ ունի

-Այն տեղեկատվությունը, որը մեզ է հասել լրատվամիջոցների շնորհիվ, եթե ճիշտ է, ապա բավական հակասական կարծիք ունեմ,-սա ազգագրագետ Հրանուշ Խառատյանի պատասխանն է հարցին, թե ինչ գնահատական է տալիս Մյունխենում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը։ -Չեմ կարող ասել, թե ինչ-որ արդյունավետ բան կա. եթե նույնիսկ Ֆասիեն ասաց, որ դրական փոփոխություններ և համաձայնություններ կան, ապա դրանց մասին ոչ մի խոսք չկար տարածված տեղեկատվության մեջ։ Փոխարենը նախորդող և հաջորդող շատ հակասական հայտարարություններ հնչեցին ադրբեջանական լրատվամիջոցներում։ Կարծում եմ, որ որևէ էական փոփոխություն դժվար թե եղած լինի. հակառակը՝ ներքին տագնապ և անհանգստություն ունեմ, որ կածր դիրքորոշում է եղել Ալիևի կողմից,-ասել է Հ. Խառատյանը։

Ազգագրագետն ասել է նաև, որ մի կողմից էլ տագնապ ունի, որ մենք Հայաստանի կողմից զիջման ամբողջ պաշարը սպառել ենք, սակայն, այնուամենայնիվ, այդ ռազմատենչ հայտարարությունները չեն դադարում, ինչը նշանակում է, որ մենք ունեն ներքին համաձայնություն կամ պատրաստակամություն եղած զիջումները չդիտարկելու արդեն սպառված, այլ շարունակելու քննարկումները։

Տիկին Խառատյանն ասել է, որ շատ ուրախ կլիներ, եթե սխալված լիներ։

-Զգացողությունս այնպիսին է, որ հայկական կողմը դեռևս պատրաստակամություն ունի շարունակելու քննարկել զիջումների այլ տարբերակներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։