Աշխարհ

12.02.2016 12:50


Քլինթոնի ու Սանդերսի կարծիքով ռասիզմն ԱՄՆ-ում իրեն դեռ չի սպառել

Քլինթոնի ու Սանդերսի կարծիքով ռասիզմն ԱՄՆ-ում իրեն դեռ չի սպառել

Համակարգային ռասիզմն ԱՄՆ-ում իրեն դեռ չի սպառել, թեև Օբամայի նախագահության ժամանակ հարաբերությունները զգալիորեն լավացել են: Վիսկոնսին նահանգի համալսարանում կայացած նախընտրական բանավեճերի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը: Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը:

Ըստ Քլինթոնի` միջռասսայական հարաբերությունները պահպանվում են աշխատանքի տեղավորվելու, ինչպես նաև արժանապատիվ վարձատրությունն ու կրթության ստանալու հարցերում:

Քլինթոնի հետ համաձայնել է Վերմոնտ նահանգի սենատոր, դեմոկրատների թեկնածու Բերնի Սանդերսը, ով ռասիզմի պահպանման համար մեղադրել է խոշոր բիզնեսին։ Ըստ նրա խոշոր գործարարների պատճառով են «հարուստները մնում հարուստ, իսկ աղքատները` աղքատ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը