Աշխարհ

12.02.2016 11:45


Պրանկերները Պորոշենկոյի և Յացենյուկի անունից զանգահարել են Էրդողանին (տեսանյութ)

Պրանկերները Պորոշենկոյի և Յացենյուկի անունից զանգահարել են Էրդողանին (տեսանյութ)

Ռուս հայտնի պրանկերներ Վլադիմիր Կրասնովն ու Ալեքսեյ Ստոլյարովը՝ առավել ճանաչված Վովան և Լեքսուս անուններով, RT–ի հետ զրույցում պատմել են, որ զանգահարել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ներկայանալով որպես Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկո և վարչապետ Արսենի Յացենյուկ։

3–րոպեանոց զրույցը Վովանը տեղադրվել է «YouTube»-ում։

«Թվիթթերի» իր էջում Վլադիմիր Կրասնովը գրել է, որ «խաղացել է» Յացենյուկի դերը, իսկ Ալեքսեյ Ստոլյարովը՝ Պորոշենկոյի։

Թուրք նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում «ուկրաինացի գործիչները» քննարկել են «ՌԴ պատժամիջոցներից տուժած պետությունների ղեկավարների միջև երկխոսություն սկսելու և Ռուսաստանի դեմ գործողությունները համակարգելու հարցերը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը