Աշխարհ

12.02.2016 11:05


Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում հրադադար կհաստատվի Սիրիայի ընդդիմության ու կառավարության միջև

Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում հրադադար կհաստատվի Սիրիայի ընդդիմության ու կառավարության միջև

Սիրիայի Արաբական Հանրապետությունում մեկ շաբաթվա ընթացքում հրադադար կհաստատվի ընդդիմության և կառավարության միջև։ Համապատասխան փաստաթուղթը, որը կազմվել է Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստում, նաև ընդլայնում է Սիրիայում ՌԴ և ԱՄՆ–ի ռազմական գործողությունների համաձայնեցումը։ Այս մասին, «kp.ru»–ի փոխանցմամբ, ասել է ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը։

Նրա խոսքով՝ առաջիկա օրերին հրադադարի ռեժիմ կսահմանվի կառավարական և ընդդիմադիր զորքերի միջև։ Իսկ ահաբեկիչների դեմ կշարունակվեն ռազմական գործողությունները։

«Reuters»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին էլ հավելել է՝ այժմ համակարտության կողմերը հնարավորություն ունեն գործնականում ցույց տալու՝ ինչպես են իրագործում իրենց պարտավորությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը