Ինդոնեզիայում արտակարգ դրություն է հաստատվել ջրհեղեղների պատճառով
Ինդոնեզական Սումատրա կղզու երեք մարզում արտակարգ դրություն է հաստատվել ուժեղ ջրհեղեղներից հետո։ «mk.ru»–ի փոխանցմամբ՝ տարերային աղետն առնվազն 43 մարդու մահվան պատճառ է դարձել։ Ավելի քան 100 հազ բնակիչ ստիպված է եղել լքել Բանգկա–Բելիտունգ, Արևմտյան Սումատրա և Ռիաու մարզերի իր տները։
«Ջրհեղեղների սպառնալիքը շարունակում է մնալ նաև երկրի այլ շրջաններում։ Համապատասխան ծառայությունները բարձր պատրաստվածության են բերվել։ Բնակչությանը տարհանելու և ժամանակավոր կացարաններ կառուցելու համար մոտ 11 մլն դոլար է առանձնացվել»,–հայտարարել է աղետների կանխարգելման ազգային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգհորոն։

7or.am