Աշխարհ

12.02.2016 09:30


Լավրով. «Թուրքիան զինում է Հալեպի ահաբեկչական խմբավորումներին» (տեսանյութ)

Լավրով. «Թուրքիան զինում է Հալեպի ահաբեկչական խմբավորումներին» (տեսանյութ)

Թուրքիան զինում է Հալեպի ապօրինի զինված խմբավորումների գրոհայիններին։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ մամուլի ասուլիսում ամփոփելով Մյունխենում Սիրիայի վերաբերյալ կայացած հանդիպման արդյունքները։

«Բոլոր նրանք, ովքեր գտնվում են Հալեպում՝ և՛ «Ջեբհաթ ան–Նուսրան, և՛ «Ահրար աշ–Շամը», և՛ առանձին ավելի չափավոր խմբավորումները, զինվում են մեկ երթուղուց՝ Թուրքիայի տարածքի մեկ կետից»,–Լավրովի խոսքերն է մեջբերում «Интерфакс»–ը։

Սիրիայում ցամաքային գործողություններ սկսելու որոշ երկրների հայտարարություններն էլ ռուս դիվանագետը վտանգավոր է համարել։

«Հայտարարություններն այն մասին, որ պետք է ցամաքային զորքեր պատրաստել, շատ սայթաքուն ճանապարհ են։ Ասում են՝ դա անհրաժեշտ է ԻԼԻՊ–ին հաղթելու համար, սակայն որևէ կասկած չկա, որ դա միայն հակամարտության սրմանը կտանի»,–ասել է Լավրովը։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը հայտարարել էր Սիրիայում ցամաքային գործողություններ սկսելու իր պատրաստակամության մասին՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կազմում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը