Լրահոս

12.02.2016 09:15

Շտապօգնության ավտոմեքենան մերկասառուցի պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը

Շտապօգնության ավտոմեքենան մերկասառուցի պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը

Փետրվարի 12-ին՝ ժամը 03.17-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բանավան թաղամասի թիվ 17 շենքի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան մերկասառուցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 64 UL 028 պետհամարանիշով ավտոմեքենան:

Փետրվարի 12-ին՝ ժամը 01.23-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին` «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես S550» մակնիշի 01 TT 500 պետհամարանիշով ավտոմեքենան:

Փետրվարի 12-ին՝ ժամը 01.12-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժի ամառանոցների 9-րդ փողոցում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես S63» մակնիշի 33 RR 001 և «Լեքսուս Սեդան» մակնիշի 444 DD 44 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Փետրվարի 11-ին՝ ժամը 23.53-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի 4-րդ միջնակարգ դպրոցի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի 14 CL 026 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Փետրվարի 11-ին՝ ժամը 23.49-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 37-րդ կմ-ին հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 մարդատար ավտոմեքենա (25 ուղևոր), իսկ ուղևորներից 4-ին տեղափոխել են Վարդենիս քաղաքի ՀՓՋ:

Փետրվարի 11-ին՝ ժամը 18.21-ին, տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Թեժ լեռան մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 7-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Հոնդայի CR-V» մակնիշի 23 UL 914 պետհամարանիշով ավտոմեքենան:

Փետրվարի 11-ին՝ ժամը 11.06-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարույր Սևակի 2-րդ փողոցում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի 34 UZ 462 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Փետրվարի 11-ին՝ ժամը 09.09-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 5-րդ փողոցում ավտոմեքենա է արգելափակվել ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Մերսեդես C240» մակնիշի 42 AB 444 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։