Քնած Լե Պենի հետ սելֆի արած Մադոննայի նախկին սիրեկանը տուգանվել է 1 եվրոյով (լուսանկար)
Փարիզի դատարանը հայտնի երգչուհի Մադոննայի նախկին սիրեկան, 29-ամյա Բրահիմ Զայիբաթինկարգադրել է 1 եվրո տուգանք վճարել 87-ամյա հայտնի քաղաքական գործիչ, «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լե Պենին՝ նրա հետ սելֆի անելու համար:
«The Local»-ի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել դեռ 2015թ. դեկտեմբերին, երբ Բրահիմը, ուղևորվելով Փարիզից Նիցցա, հայտնվել է Լե Պենի հետ նույն ինքնաթիռում, և երբ քաղաքական գործիչը քնած է եղել, նրա հետ սելֆի է արել: Բաց բերանով քաղաքական գործչի հետ նկարվելուց հետո երիտասարդը հրապարակել է լուսանկարը «Թվիթթերի» իր միկրոբլոգում՝ հետևյալ գրառմամբ. «Վաղը գնացե՛ք և քվեարկե՛ք մեր եղբայրական Ֆրանսիայի փրկման համար»:
Իմանալով տեղի ունեցածի մասին՝ Լե Պենը դատի է տվել երիտասարդ պարողին` մեղադրելով նրան անձնական կյանք ներխուժելու և հեղինակային իրավունքները խախտելու համար, քանի որ, ըստ իշխանությունների, նկարի տակ արված գրառումը քաղաքական բնույթ էր կրում, ինչն էլ նշանակում էր, որ Բրահիմը խախտել է քաղաքական գործչի` սեփական կերպարն օգտագործելու իրավունքը:
Դատարանը, սակայն, համարել է, որ լուսանկարը չի եղել ո՛չ նվաստացնող, ո՛չ չար: Այդ իսկ պատճառով Բրահիմին նշանակվել է խորհրդանշական 1 եվրո տուգանք: Սակայն եթե երիտասարդը 48 ժամվա ընթացքումչհեռացնի նկարը, տուգանքի չափն ամեն օր ավելանալու է հազ եվրոյով:
Պարողի փաստաբանը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը:
Քնած Լե Պենի հետ սելֆի արած Մադոննայի նախկին սիրեկանը տուգանվել է 1 եվրոյով (լուսանկար)
Փարիզի դատարանը հայտնի երգչուհի Մադոննայի նախկին սիրեկան, 29-ամյա Բրահիմ Զայիբաթին կարգադրել է 1 եվրո տուգանք վճարել 87-ամյա հայտնի քաղաքական գործիչ, «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լե Պենին՝ նրա հետ սելֆի անելու համար:
«The Local»-ի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել դեռ 2015թ. դեկտեմբերին, երբ Բրահիմը, ուղևորվելով Փարիզից Նիցցա, հայտնվել է Լե Պենի հետ նույն ինքնաթիռում, և երբ քաղաքական գործիչը քնած է եղել, նրա հետ սելֆի է արել: Բաց բերանով քաղաքական գործչի հետ նկարվելուց հետո երիտասարդը հրապարակել է լուսանկարը «Թվիթթերի» իր միկրոբլոգում՝ հետևյալ գրառմամբ. «Վաղը գնացե՛ք և քվեարկե՛ք մեր եղբայրական Ֆրանսիայի փրկման համար»:
Իմանալով տեղի ունեցածի մասին՝ Լե Պենը դատի է տվել երիտասարդ պարողին` մեղադրելով նրան անձնական կյանք ներխուժելու և հեղինակային իրավունքները խախտելու համար, քանի որ, ըստ իշխանությունների, նկարի տակ արված գրառումը քաղաքական բնույթ էր կրում, ինչն էլ նշանակում էր, որ Բրահիմը խախտել է քաղաքական գործչի` սեփական կերպարն օգտագործելու իրավունքը:
Դատարանը, սակայն, համարել է, որ լուսանկարը չի եղել ո՛չ նվաստացնող, ո՛չ չար: Այդ իսկ պատճառով Բրահիմին նշանակվել է խորհրդանշական 1 եվրո տուգանք: Սակայն եթե երիտասարդը 48 ժամվա ընթացքում չհեռացնի նկարը, տուգանքի չափն ամեն օր ավելանալու է հազ եվրոյով:

7or.am