Լրահոս

11.02.2016 18:30

Դանակահարել և դիմել էր փախուստի

Դանակահարել և դիմել էր փախուստի

Փետրվարի 2-ին՝ ժամը 18.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող վերքով իրենց մոտ է տեղափոխվել 1989 թ. ծնված Լևոն Չ.-ն, ով ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Հետո նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է իրենց բակի ավտոտնակում վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վանաձորի Վարդանանց փողոցի 49 շենքի բակում Լևոն Չ.-ի քրոջ` 1991 թ. ծնված Լիլիա Գ.-ի նախկին ամուսինը` 1987 թ. ծնված Սարգիս Գ.-ն, վիճաբանել և դանակով հարվածել է նրան, որից հետո դիմել է փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Սարգիս Գ.-ն ներկայացել է Լոռու մարզի քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։