Ալեքսեյ Նավալնին դատական հայց է ներկայացրել Պուտինի դեմ (տեսանյութ)
Ռուս քաղաքացիական ակտիվիստ, ընդդիմադիր գործիչ, «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար Ալեքսեյ Նավալնին Մոսկվայի Տվերի շրջանային դատարան հայց է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։
Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, Նավալնիի կարծիքով Պուտինը խախտել է Կոռուպցիային հակազդելու մասին օրենքը։
Նա նշել է, որ Ազգային բարեկեցության հիմնադրամից ՍԻԲՈՒՐ ընկերությանը ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ որոշումը ստորագրելիս Պուտինը չի հայտնել շահերի բախման մասին։ Ըստ նրա՝ ՍԻԲՈՒՐ-ի բաժնետերերից մեկը Պուտինի ենթադրյալ դստեր՝ Եկատերինա Տիխոնովայի ամուսինն է՝ Կիրիլ Շամալովը։

7or.am