Աշխարհ

11.02.2016 16:25


ՆԱՏՕ–ն Ռուսաստանից «անհապաղ» սպառնալիք չի տեսնում

ՆԱՏՕ–ն Ռուսաստանից «անհապաղ» սպառնալիք չի տեսնում

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգն այսօր հայտարարել է, որ դաշինքը Ռուսաստանի կողմից չի տեսնում «անհապաղ» ապառնալիք։

«Ռուսաստանի կողմից մենք չենք տեսնում ՆԱՏՕ–ի անդամներին ուղղված անհապաղ սպառնալիք, բայց, այնուամենայնիվ, մենք պետք է հարմարվենք անվտանգության ոլորտում փոխված իրադրությանը»,– «РИА Новости»–ի փոխանցմամբ՝ Բրյուսելում պաշտպանության նախարարների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Սթոլթենբերգը։

Գլխավոր քարտուղարն ընդգծել է՝ «Ռուսաստանն օգտագործում է իր զինված ուժերը հարևաններին ահաբեկելու համար»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը