Գիտնականները զարմանալիորեն մեծ բերանով ձկներ են հայտնաբերել (լուսանկար)
Ուշագրավ բացահայտում է արել գիտնականների միջազգային խումբը, որը, ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն, հայտնաբերել է «Rhinconichthys» տեսակի նոր ներկայացուցիչներ:
Զարմանալիորեն մեծ բերանով 2-մետրանոց ձկներն ապրում էին օվկիանոսներում 92 մլն տարի առաջ և սնվում պլանկտոնով: Նշվում է, որ բերանի լայն բացվելու հնարավորությունը պայմանավորված էր ձկների մոտ «hyomandibulae» զույգ ոսկրերի առկայությամբ, որոնք գործել են որպես լծակ` թույլ տալով ձկանը լայնորեն բացել բերանը, ինչի շնորհիվ ձուկն ավելի մեծ քանակությամբ պլանկտոն էր կուլ տալիս:
Հետազոտության հեղինակներից մեկը` Քենսյու Սիմադան, հայտնել է, որ այդ տեսակի ներկայացուցիչների մնացորդները շատ հազվադեպ են հանդիպում, սակայն Ճապոնիայում և Հյուսիսային Ամերիկայում հայտնաբերված մնացորդները թույլ են տալիս պնդել, որ ձկան այդ տեսակն ավելի է տարածված, քան նախկինում ենթադրվում էր:
Ձկները ստացել են «R. purgatoirensis» և «R. uyenoi» անվանումները:

7or.am