Արցախում քննարկվել է դաշտային առաքելությանն առնչվող հարցեր
ԼՂՀ նախագահ ԲակոՍահակյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ՌոբերտԲրադկեին (ԱՄՆ), ԻգորՊոպովին (ՌԴ), ԲեռնարՖասիեին (Ֆրանսիա)և նրանց ուղեկցող փորձագետներին, ովքեր Արցախի Հանրապետություն են ժամանել Մինսկի խմբի համանախագահության՝ իրավիճակին ծանոթանալու դաշտային առաքելության իրականացման շրջանակներում:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են առաքելության իրականացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում ստեղծված են բոլոր պայմանները աշխատանքները պատշաճ մակարդակով կատարելու համար:
Անդրադարձ է կատարվել նաև իրավիճակին ծանոթանալու դաշտային առաքելության երկրորդ փուլի իրականացմանը՝ ԱդրբեջանիկողմիցԱրցախիՀանրապետությանռազմակալվածտարածքներում: Այս համատեքստում նախագահ Սահակյանը նշել է, որ առաքելության հաջող իրականացման համար Արցախի իշխանություններն ակնկալում են կառուցողական մոտեցում նաև Բաքվիկողմից՝Շահումյանի, Գետաշենի, ՄարտակերտիևՄարտունուբռնազավթվածհատվածներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առկա վերջին զարգացումները: Նախագահը նշել է, որ Ադրբեջանումչենդադարեցվումհակահայկականքարոզչությունըևապակառուցողականքայլերը, ինչը մեծապես խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը, և կոչ է արել համանախագահներին համապատասխան ձևով արձագանքել այդ զարգացումներին:
Արցախում քննարկվել է դաշտային առաքելությանն առնչվող հարցեր
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) և նրանց ուղեկցող փորձագետներին, ովքեր Արցախի Հանրապետություն են ժամանել Մինսկի խմբի համանախագահության՝ իրավիճակին ծանոթանալու դաշտային առաքելության իրականացման շրջանակներում:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են առաքելության իրականացմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում ստեղծված են բոլոր պայմանները աշխատանքները պատշաճ մակարդակով կատարելու համար:
Անդրադարձ է կատարվել նաև իրավիճակին ծանոթանալու դաշտային առաքելության երկրորդ փուլի իրականացմանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ռազմակալված տարածքներում: Այս համատեքստում նախագահ Սահակյանը նշել է, որ առաքելության հաջող իրականացման համար Արցախի իշխանություններն ակնկալում են կառուցողական մոտեցում նաև Բաքվի կողմից՝ Շահումյանի, Գետաշենի, Մարտակերտի և Մարտունու բռնազավթված հատվածներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առկա վերջին զարգացումները: Նախագահը նշել է, որ Ադրբեջանում չեն դադարեցվում հակահայկական քարոզչությունը և ապակառուցողական քայլերը, ինչը մեծապես խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը, և կոչ է արել համանախագահներին համապատասխան ձևով արձագանքել այդ զարգացումներին:
7or.am