Աշխարհ

11.02.2016 10:10


ԱՄՆ–ը մտադիր է հարվածային սուզանավ ուղղել Հարավային Կորեա

ԱՄՆ–ը մտադիր է հարվածային սուզանավ ուղղել Հարավային Կորեա

ԱՄՆ իշխանությունները ծրագրում են SSN-777 տեսակի հարվածային սուզանավ ուղարկել Կորեայի Հանրապետություն ԿԺԴՀ–ի կողմից արբանյակով հրթիռի արձակումից հետո։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Ռենհապին» հղումով։

«Որքանով ես տեղյակ եմ, ԱՄՆ ՌԾՈւ–ի ատոմային «Հյուսիսային Քարոլինա» սուզանավը կժամանի Հարավային Կորեա»,–հայտարարել է հարավկորեական դիվանագիտական շրջանակներում պարբերականի աղբյուրը։

Վերջինի խոսքով՝ այդկերպ ԱՄՆ ԶՈւ–ն հաստատում է Հարավային Կորեային պաշտպանելու իր պարտավորությունը և շոշափելի նախազգուշացում ուղարկում ԿԺԴՀ–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը