Լրահոս

27.11.2009 17:24

«Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի տեղական տեղակալը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից

Այսօր հայտնի է դարձել, որ երեկ երեկոյան պաշտոնանկ է արվել «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի տեղական տեղակալ Ֆեդիկ Գալստյանը: Նրա փոխարեն նույն պաշտոնում  նշանակվել է «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի միջազգային գլխավոր տնօրենի լիազոր ներկայացուցիչ Վարդան Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հայտարարել էր «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ում կատարված մոտ 2 մլն դոլարի հասնող չարաշահումների մասին և հաղորդում ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:

Դրանից հետո մամլո ասուլիս էր հրավիրել «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի միջազգային գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռիքհոֆն արդեն նախկին տեղական տեղակալ Ֆեդիկ Սարգսյանի մասնակցությամբ, որտեղ չէր հերքվել չարաշահումների փաստը, և նշվել էր, որ գործով զբաղվում են իրավապահ մարմինները:

Սակայն մեկ շաբաթ չանցած անսպասելի որոշում է կայացվում պաշտոնանկ անել դեռ 100 օրը չբոլորած նորանշանակ տեղական տեղակալ Ֆեդիկ Սարգսյանին:

«7օր»-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նման անսպասելի որոշումը, նորանշանակ տեղական տեղակալ Վարդան Մարտիրոսյանը պատասխանել է. «Ֆեդիկ Գալստյանը հեռացվել է սեփական դիմումի համաձայն՝ այլ՝ ավելի բարձր պաշտոնի տեղափոխվելու նպատակով: Իսկ տեղ գտած չարաշահումները որևէ կերպ չեն ազդել նրա պաշտոնանկության վրա»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։