Լրահոս

10.02.2016 21:25

Պղնձամոլիբդենային կոմբինատի մոտակայքում ավտոբուս է այրվել

Պղնձամոլիբդենային կոմբինատի մոտակայքում ավտոբուս է այրվել

Փետրվարի 10-ին՝ ժամը 16.47-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտակայքում այրվում է ավտոբուս:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ՝ 1973 թ. ծնված Մ. Հ.-ին տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.00-ին, մարվել` 17.20-ին:

Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է «ԲՈՒԱՏ» ՓԲԸ-ին պատկանող «ՊԱԶ» մակնիշի 678 TS 51 պետհամարանիշի ավտոբուսի ներսի հատվածը (մոտ 12քմ):

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։