Քաղաքական

10.02.2016 19:51

Էդ. Շարմազանով. «ՀՅԴ-ՀՀԿ նախնական համաձայնություն կա»

Էդ. Շարմազանով. «ՀՅԴ-ՀՀԿ նախնական համաձայնություն կա»

ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե նիստում հիմնականում անդրադարձ է եղել ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության ձևաչափին, իսկ թե քանի պորտֆել կհանձնվի Դաշնակցությանը, կներկայացնեն շաբաթվա վերջին: Այս մասին գրում է «tert.am»ը։

«ՀՅԴ-ի հետ ՀՀԿ-ն ունի ընդհանուր առմամբ նախնական համաձայնություն՝ ապագայում կառավարման համակարգում միասնաբար աշխատելու: Վերջնական համաձայնության մասին կխոսենք շաբաթվա վերջ: Փաստեմ, որ ՀՅԴ-ի հետ ՀՀԿ-ն շատ հավանական է համարում համաձայնությունը, և այսօր ունենք ՀՅԴ-ի հետ նախնական համաձայնություն»,-ասաց նա:

Շարմազանովն անուններ չի հրապարակել, բայց նշել է, որ պաշտոնների հարցը հիմնականում լուծված է։

«Մամուլում հրապարակած նյութերի մի մասը համապատասխանում է, մյուս մասը չի համապատասխանում»,–ասել է ՀՀԿ խոսնակը։

Մանրամասները՝ «tert.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։