ՌԴ ԱԳՆ-ն կուսումնասիրի Պետդումայի պատգամավորների առաջարկությունը՝ չեղյալ հայտարարել Մոսկվայում 1921թ. կնքված ռուս–թուրքական համաձայնագիրը։ Այս մասին, «regnum.ru»–ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դեռ պետք է ուսումնասիրել այդ առաջարկը»,-ասել է Զախարովան:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Պետդումայի Կոմկուսի պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին խնդրագիր էին ուղարկել՝ առաջարկելով չեղարկել վերոնշյալ պայմանագիրը։
ՌԴ ԱԳՆ-ն կուսումնասիրի ռուս–թուրքական պայմանագրի չեղարկման հարցը

7or.am