Աշխարհ

10.02.2016 20:15


Վիկինգների ապրելակերպի պատճառով Սկանդինավիայի բնակիչները հակված են թոքերի հետ կապված հիվանդությունների

Վիկինգների ապրելակերպի պատճառով Սկանդինավիայի բնակիչները հակված են թոքերի հետ կապված հիվանդությունների

Ուշագրավ բացահայտում են արել Դանիայի Վիբորգ քաղաքի մոտակայքում պեղումներ իրականացնող գիտնականները, ովքեր ուսումնասիրել են վիկինգների բնակվելու վայրերը:

Ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն, ուսումնասիրելով լեգենդար մարդկանց արտաթորանքը, գիտնականները եկել են այն եզրակացության, որ վիկինգների օրգանիզմում մեծ թվով «Trichuris trichiura», «Fasciola hepatica» և «Ascaris» տեսակի մակաբույծներ էին ապրում, ինչը պայմանավորված էր կենդանիներին մոտ ապրելով և նրանց միսն օգտագործելով: Արդյունքում՝ վիկինգների օրգանիզմում հատուկ մեխանիզմներ էին ձևավորվել, որոնք պաշտպանում էին նրանց մակաբույծների վնասակար ազդեցությունից և տարատեսակ հիվանդություններից:

Պաշտպանական գենետիկական փոփոխությունները Սկանդինավիայի հնագույն բնակիչների մարմիններում դարձել էին անշրջելի և, հետևաբար, ժառանգական, ինչը երկար ժամանակ դրական երևույթ էր համարվում: Սակայն այժմ գիտնականները եկել են այն եզրակացության, որ հենց այդ փոփոխությունների պատճառով է, որ վիկինգների ժառանգորդներն ավելի հակված են թոքերի հետ կապված հիվանդություններին, քան այլ ժողովուրդները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը