Աշխարհ

10.02.2016 16:55


Նեթանյահուն խոստացել է ցանկապատել ողջ Իսրայելը «գիշատիչներից պաշտպանվելու համար»

Նեթանյահուն խոստացել է ցանկապատել ողջ Իսրայելը «գիշատիչներից պաշտպանվելու համար»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է ցանկապատ անցկացնել երկրի ցամաքային սահմանների ողջ երկայնքով ահաբեկչությունից, հանցավորությունից և անօրինական ներգաղթից պաշտպանվելու համար։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

«Վերջիվերջո, Իսրայելը, ինչպես տեսնում եմ, բոլոր կողմերից կշրջափակվի անվտանգության ցանկապատով։ Նման շրջապատում, որտեղ մենք ենք ապրում, մենք մեզ պետք է պաշտպանենք գիշատիչներից»,- ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ Իսրայելը երկար տարիների ծրագիր է պատրաստում երկրի բոլոր սահմանների երկայնքով անվտանգության ցանկապատ կառուցելու համար, որպեսզի պաշտպանի իրեն Մերձավոր Արևելքում։

Աղբյուրը հիշեցնում է, որ Իսրայելն արդեն իսկ ցանկապատել է Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի և Գազայի հատվածի հետ սահմանները, և օղակը փակելու համար նրան մնում է ցանկապատել Հորդանանի հետ սահմանը, որտեղ արդեն կանգնեցվում են բաժանարար կառույցներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը