Աշխարհ

10.02.2016 15:50


Օբաման առաջարկել է 50%–ով ավելացնել ԻՊ դեմ պայքարին ուղղված ծախսերը

Օբաման առաջարկել է 50%–ով ավելացնել ԻՊ դեմ պայքարին ուղղված ծախսերը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին է ներկայացրել 2017թ. ֆինանսական տարվա դաշնային ծախսերի ծրագիրը, որի բյուջեն կազմելու է 4,1 տրլն դոլար։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։ Նշվում է, որ նոր բյուջետային տարին կսկսվի հոկտեմբերին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կոնգրեսը, որի անդամների մեծ մասը հանրապետականներ են, հասկացրել է դեմոկրատ Օբամային, որ նրա նախաձեռնությունների մեծ մասը կյանքի չի կոչվելու։

Օբաման առաջարկել է մեծացնել բյուջեի դեֆիցիտը (մինչև 503 մլրդ դոլար), 50%–ով մեծացնել ԻԼԻՊ–ի դեմ պայքարին ուղղված ծախսերը և գնել ավելի քան 45 հազ «խելացի ռումբ»՝ GPS համակարգերով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը