ԿԺԴՀ–ում մահապատժի են ենթարկել բանակի գլխավոր շտաբի ղեկավարին
Հյուսիսային Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբի ղեկավար Լի Են Գիլը մահապատժի է ենթարկվել կոռուպցիայի մեղադրանքով։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հարավկորեական «Յոնհապ» գործակալությանը հղումով։ Վերջինն էլ իր հերթին վկայակոչում է Հյուսիսային Կորեայում իր աղբյուրին։
Նշվում է, որ գեներալ Լի Են Գիլը, որին մեղադրել են շահադիտական նպատակներ հետապնդելու մեջ, վերջին անգամ հայտնվել է հասարակության մեջ 2014 թվականին:
Նույն տարվա հոկտեմբերին հարավկորեական «Korea Joongang Daily»-ն գրեց, որ Լի Են Գիլը, հավանաբար, մահապատժի է ենթարկվել, քանի որ հյուսիսկորեական պետական լրատվամիջոցներում նրա մասին նորություններ այլևս չէին հաղորդվում։

7or.am