Լրահոս

10.02.2016 12:25

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ-ից պահանջում է ավելացնել Հայաստանին ու ԼՂՀ-ին տրամադրվող օգնության չափը

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ-ից պահանջում է ավելացնել Հայաստանին ու ԼՂՀ-ին տրամադրվող օգնության չափը

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել է Միացյալ Նահանգների իշխանություններին` պահանջելով ավելացնել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական օգնության չափը, ինչպես նաև ամրապնդել հայ-ամերիկյան առևտրային կապերը:

«asbarez.com»-ի փոխանցմամբ՝ ANCA-ի պահանջները ներկայացվել են այն բանից հետո, երբ նախագահ Բարաք Օբաման հրապարակել է 2017 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը: Օբամայի առաջարկով՝ Հայաստանին որպես տնտեսական օգնություն պետք է տրամադրվի 22.412.000 դոլար, ինչը 22 տոկոսով բարձր է նախորդ տարվա հատկացումից: Ինչ վերաբերում է հարևան Ադրբեջանին, ապա Միացյալ Նահանգների նախագահն առաջարկել է այդ երկրին տրամադրել 10.936.000 դոլար։ Ռազմական օգնությանը վերաբերող տարատեսակ ծրագրերի շրջանակում Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկվել է հատկացնել հավասարաչափ գումար` 1.6 մլն դոլար երկրներից յուրաքանչյուրին: Բացի այդ, Օբաման առաջարկել է հավելյալ 1.7 մլն դոլար հատկացնել Հայաստանին` թմրանյութերի տարածման դեմ պայաքարի շրջանակում:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին տրամադրվելիք ֆինանսական օգնության չափին, ապա ներկայացված փաստաթղթում որևէ հստակ թիվ չի նշվում: Այնուհանդերձ, ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը պահանջել է, որ ԼՂՀ-ին ԱՄՆ-ի կողմից տրամադրվի 5 մլն դոլար։ Աղբյուրը նկատում է, որ անցած մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-ն միջինը 1.5 մլն դոլար է հատկացրել ԼՂ-ին: Բացի այդ, ANCA-ն պահանջում է Հայաստանին տրամադրվելիք տնտեսական օգնության չափը հասցնել 40 մլն դոլարի, ինչպես նաև 10 մլն դոլար հատկացնել Հայաստանում ապաստանած մոտ 20.000 սիրիահայերին օգնելու համար: Աղբյուրը հավելում է, որ ANCA-ն առաջարկում է Վրաստանին տրամադրվելիք ֆինանսական օգնության առնվազն 10 տոկոսը հատկացնել հայաբնակ Սամցխե-Ջավախք շրջանի զարգացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։