Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ բացատրություն տալու
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ` բացատրություն տալու քրդական կուսակցության մասին Պետդեպի հայտարարությունների համար։
«Anadolu»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբինճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունն ահաբեկչական խմբավորում չի համարում։ Մինչդեռ Թուրքիայում այն նույնացնում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» հետ։
Հիշեցնենք՝ նախօրեին Քիրբին չի կարողացել հստակ պատասխան տալ լրագրողի հարցին՝ ի վերջո, ո՞ւմ է ընտրում Վաշինգտոնը՝ Անկա՞րային, թե՞ քրդերին։ Քիրբին պատասխանել էր, որ ԱՄՆ–ը կփոխգործակցի միաժամանակ երկու կողմի հետ։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ ԱՄՆ-ին կոչ էր արել ընտրություն կատարել Թուրքիայի և «ահաբեկչական խմբավորումների» միջև։
Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ բացատրություն տալու
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ` բացատրություն տալու քրդական կուսակցության մասին Պետդեպի հայտարարությունների համար։
«Anadolu»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունն ահաբեկչական խմբավորում չի համարում։ Մինչդեռ Թուրքիայում այն նույնացնում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» հետ։

7or.am