Աշխարհ

10.02.2016 10:40


ՊԱՌՆԱՍ–ի նախագահ Կասյանովի վրա տորթ են շպրտել

ՊԱՌՆԱՍ–ի նախագահ Կասյանովի վրա տորթ են շպրտել

ՌԴ ոստիկանության մոսկովյան վարչությունը քննում է ՊԱՌՆԱՍ կուսակցության նախագահ Միխայիլ Կասյանովի հետ կապված միջադեպը։ Վերջինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ ռեստորանում իր վրա տորթ են նետել։ Այս մասին գրում է «LifeNews»-ը՝ Մոսկվայի իրավապահ մարմիններում իր աղբյուրին հղումով։

Ականատեսները պատմել են, որ Կասյանովի ընթրելու ժամանակ ռեստորան է ներխուժել մոտ 10 մարդ և փորձել հարձակվել նրա վրա։ Անհայտ անձինք տորթեր ու այլ առարկաներ են շպրտել նրա ուղղությամբ և սպառնալիքներ տեղացել։

Ռեստորանի անվտանգության աշխատակիցների միջամտությունից հետո հարձակվողները դուրս են եկել և գնացել անհայտ ուղղությամբ։

Նշվում է, որ Կասյանովը պատահարի ժամանակ չի տուժել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը