Լրահոս

10.02.2016 08:40

Մեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Մեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Փետրվարի 9-ին՝ ժամը 22.25-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի քաղաքային հրապարակի մոտակայքում «Mercedes CLS» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել թիվ ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարները Դահուկահին սպորտի ֆեդերացիայի հարևանությամբ արգելափակումից դուրս են բերել «Mercedes CLS550» մակնիշի 23 OR 023 պ/հ ավտոմեքենան (2 ուղևոր):

Փետրվարի 9-ին՝ ժամը 21.37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան և Շինարարներ փողոցների մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի առջևի անվադողերը դուրս են եկել երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Mercedes C180» մակնիշի 06 UU 467 պ/հ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի:

Փետրվարի 9-ին՝ ժամը 19.18-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի նախկին «Էրեբունի» ռեստորանի մոտակայքում «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել թիվ ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Jeep Wrangler» մակնիշի 88 VR 838 պ/հ բեռնատար ավտոմեքենա (2 ուղևոր):

Փետրվարի 9-ին՝ ժամը 17.45-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի թիվ 118 տան մոտակայքում «ЗИЛ 130» բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել թիվ ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ЗИЛ 130» մակնիշի 19 TO 600 պ/հ բեռնատար ավտոմեքենա (2 ուղևոր):

Փետրվարի 9-ին՝ ժամը 17.38-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել թիվ ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Audi A6» մակնիշի 34 TC 806պ/հ ավտոմեքենան (2 ուղևոր):

Փետրվարի 9-ին՝ ժամը 16.43-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղի ճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն Աշտարակ-Ջրամբար ավտոճանապարհի 25-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա (3 ուղևոր):

Փետրվարի 9-ին՝ ժամը 16.36-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի նախկին համալիրի տարածքում «ГАЗ-3110» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է որ «ГАЗ-3110» մակնիշի 31 LS 999 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ՝ 1938 թ. ծնված Վ. Ն.-ի ինքնազգացողությունը վատացել է, ինչից ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ:

Հրշեջ-փրկարարները վարորդին իր ավտոմեքենայով տեղափոխել են տուն:

Փետրվարի 9-ին՝ ժամը 15.33-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Բերդաշեն գյուղի կամրջի վրա ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 34 YA 466 պետհամարանիշով (վարորդ՝ Է. Օ.) «Արփալիճ» ազգային պարկին պատկանող բեռնատար ավտոմեքենան:

Փետրվարի 9-ին՝ ժամը 10.00-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Նալբանդյան փողոցին հարակից գետափնյա տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2109» մակնիշի 34 CA 045 պ/հ ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։