ԱՄՆ–ում կոչ են արել դատել Օբամային ռազմական հանցագործությունների համար
Սպիտակ տան կայքում խնդրագիր է հրապարակվել, որում կոչ է արվում դատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային իբրև ռազմական հանցագործ և դատական գործընթացն իրականացնել Հաագայի միջազգային քրեական դատարանում։ Այս մասին գրում է RT–ն։
«Նա մեղավոր է ոչ միայն ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ կիրառած հանցանքների մեջ, այլև ամբողջ աշխարհի»,–ասվում է խնդրագրում։
Փաստաթղթի հեղինակը հիշեցնում է, որ երկրի պատմության մեջ ամենասարսափելի բանտերից մեկը՝ Գուանտանամոն, շարունակում է գործել։
«Օբամայի ագրեսիայի պատճառով ավերվեց Լիբիան։ Սիրիայում Օբամայի գործակալները մարզում են, ֆինանսավորում զինվորներին ու ահաբեկչական խմբավորումներ ձևավորում՝ կեղծաբար դրանք «չափավոր ընդդիմություն» անվանելով. այդ «ընդդիմությունը» նաև կապեր ունի «Ալ–Քաիդայի» հետ, որը մեղսակից է ամերիկյան ժողովրդի նկատմամբ իրականացված հանցագործություններին»,–նշվում է փաստաթղթում։

7or.am