Քաղաքական

09.02.2016 19:05

ԱԺ-ն ՄԻՊ պաշտոնի համար 3 թեկնածուի դիմում է ստացել

ԱԺ-ն ՄԻՊ պաշտոնի համար 3 թեկնածուի դիմում է ստացել

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի երեք դիմում է ստացել:

«Արմենպրես»-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովից տեղեկացրին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն առաջարկել է Արման Թաթոյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ Զարուհի Փոստանջյանի, Տիգրան Ուրիխանյանը՝ Նարեկ Ալոյանի թեկնածությունը:

Արման Թաթոյանն այս պահին զբաղեցնում է ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնը:

Զարուհի Փոստանջյանը «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ է:

Նարեկ Ալոյանը «Ալյանս» կուսակցության խորհրդի անդամ է, նաև՝ կուսակցության իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ:

ՄԻՊ-ի պաշտոնի թեկնածուի համար ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դիմելու վերջնաժամկետը փետրվարի 9-ն է:

Մանրամասներն՝ «Արմենպրես»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։