Լրահոս

09.02.2016 22:00

Գյումրին ազատենք դոմիկներից (լուսանկար)

Գյումրին ազատենք դոմիկներից (լուսանկար)

Միանշանակ է, որ Գյումրին հնարավոր չէ դուրս բերել հոգեբանական ծանր և ճնշող մթնոլորտից, քանի դեռ քաղաքը չի ազատվել կիսախարխուլ տնակներից, որոնցից մոտ 1000-ը նույնիսկ բնակելի չեն:

«Շիրակ կենտրոնը» շարունակում է «Միասին կարող ենք Գյումրին օր առաջ ազատել վագոն-տնակներից» ծրագրի շրջանակներում ձեռք բերել և քանդել վաղուց շարքից դուրս եկած և բնակության համար ամբողջովին ոչ պիտանի դարձած վագոն-տնակները:

Նախորդ մեկ ամսա ընթացքում արդեն երրորդ այդպիսի կառույցը քանդվեց, տարածքը մաքրվեց շինաղբից իսկ քանդոցքից առաջացած փայտն էլ որպես վառելափայտ բաժանվեց անօթևան ընտանիքներին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։