Աշխարհ

09.02.2016 16:55


Դավութօղլուն հայտարարել է Հալեպը պաշտպանելու Թուրքիայի մտադրության մասին

Դավութօղլուն հայտարարել է Հալեպը պաշտպանելու Թուրքիայի մտադրության մասին

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերադարձնել իր պատմական պարտքը և պաշտպանել սիրիական Հալեպը։ Այս մասին հայտնում է «ria.ru»–ն։

«Մենք կվերադարձնենք մեր պատմական պարտքը. ժամանակին Հալեպի մեր եղբայրները պաշտպանել են մեր քաղաքները՝ Շանլիուրֆան, Ղազիանթեփը, Քահրամանմարաշը։ Իսկ այժմ մենք կպաշտպանենք հերոսական Հալեպը»,–հայտարարել է Դավութօղլոն։

Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ շաբաթ ՌԴ ՊՆ պաշտոնական ներակայցուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր՝ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ Թուրքիան ռազմական ներխուժում է ծրագրում Սիրիա։

Նրա խոսքով՝ ՌԴ ՊՆ–ն միջազգային հանրությանն անհերքելի ապացույցներ է ներկայացրել. այդ տեսանյութերում թուրքական ինքնագնաց հրետանին կրակ է բացել Լաթաքիայի հյուսիսում գտնվող բնակավայրերի ուղղությամբ։

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ սիրիացի զինվորականները կտրել են ահաբեկիչների մատակարարման ուղիները, որոնք Թուրքիայից ձգվում էին դեպի Հալեպի հյուսիս, այնուհետև 4–ամյա պաշարումից հետո ազատագրվեցին մոտ 70 հազ բնակիչ ունեցող Նուբել և Ազ–Զահրա քաղաքները։

Այսօր ավելի վաղ էլ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ դաշինքը պատրաստ է ՌԴ–ի հետ երկխոսության, և չի ուզում սառը պատերազմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը