Լրահոս

09.02.2016 18:30

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 8-ին՝ ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 57-ամյա կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Աբովյան փողոցում թիվ 23 երթուղու ավտոբուսից ընթացքի ժամանակ իջնելիս վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 8-ին՝ ժամը 13.30-ի, «քթոսկրի կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 16-ամյա պատանի և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 08.10-ին, Երևանի Ջանիբեկյան փողոցի թիվ 36 տան դիմաց տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 8-ին՝ ժամը 20.30-ին, «Մերսեդես-Բենց»-ի վարորդը Արարատյան 1-ին զանգվածի 8/1 շենքի բակում վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 8-ին՝ ժամը 18.50-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 110/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 8-ին՝ ժամը 17.30-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Բագրևանդ թաղամասում բախվել է «Կիա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 8-ին՝ ժամը 10.30-ի սահմաններում, Վանաձոր-Վրաստան ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Գոլֆ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 8-ին՝ ժամը 21.50-ի սահմաներում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Շիրակացու փողոց թիվ 15 հասցեի դիմաց բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 8-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, «Միցուբիշի Լ12200» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 192-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլորվել ձորակը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։