Լրահոս

09.02.2016 20:00


Գիտնականները հայտնաբերել են Երկիր մոլորակի նմանակին

Գիտնականները հայտնաբերել են Երկիր մոլորակի նմանակին
ԱՄՆ գիտնականները հայտարարել են ևս մեկ Երկիր մոլորակի գոյության մասին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` «BD+20594b» մոլորակը, որը գտնվում է Խոյի համաստեղությունում, գիտնականները հայտնաբերել են «Կեպլեր» հեռադիտակի և «HARPS» սպեկտոգրաֆի շնորհիվ:

Նշվում է, որ ներկայումս հայտնաբերված մոլորակը Երկրի ամենախոշոր նմանակն է: Նրա տրամագիծը մոտ 2 անգամ մեծ է Երկիր մոլորակի տրամագծից, և այն 16 անգամ ավելի ծանր է: Գիտնականները, սակայն, այն կարծիքին են, որ ոչ ջուր, ոչ էլ կյանք մոլորակի վրա չկան, ինչը, ըստ նրանց, պայմանավորված է մոլորակի՝ Արևին մոտ լինելով և մթնոլորտի բացակայությամբ:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը