Աշխարհ

09.02.2016 15:05


Պեսկովը կոչ է արել Մերկելին զգույշ լինել Սիրիայի վերաբերյալ իր հայտարարություններում

Պեսկովը կոչ է արել Մերկելին զգույշ լինել Սիրիայի վերաբերյալ իր հայտարարություններում

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայում ՌԴ ՌՏՈւ–ի ավիահարվածների հետևանքով, իբր, խաղաղ բնակչության շրջանում արձանագրված զոհերի մասին ապացույցներ չկան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։

Այդկերպ Պեսկովը մեկնաբանել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի այն խոսքերը, թե Սիրիայում ՌԴ ավիահարվածներից խաղաղ բնակիչներ են տուժում։

«Ինչ վերաբերում է Գերմանիայի կանցլերի խոսքերին, թե Սիրիայում ՌԴ ՌՏՈւ–ի ավիահարվածների հետևանքով մարդկային զոհեր են արձանագրվում, ապա այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն բանին, որ առ այսօր որևէ մեկի կողմից այդ տեղեկատվությունը հաստատող արժանահավատ ապացույցներ չեն եղել»,–ասել է Պեսկովը։

Մամուլի քարտուղարը նաև ընդգծել է՝ Ռուսաստանը ևս մեկ անգամ կոչ է անում բոլորին շատ ուշադիր ու պատասխանատու լինել Սիրիայի՝ առանց այդ էլ փխրուն իրավիճակին իրենց տված գնահատականներում։

Ավելի վաղ Մերկելը հայտարարել էր, որ ՌԴ–ն մեղավոր է Սիրիայի տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների տառապանքների համար, քանի որ սիրիական կառավարական ուժերի կողմից ռմբակոծում ու գնդակոծում է երկիրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը