Մոսկվայում կողոպտել են սեքս-շոփը, ապա բռնաբարել վաճառողուհուն
Մոսկվայի արևելքում տղամարդն ատրճանակի սպառնալիքով կողոպտել է սեքս-շոփը, ապա հարձակվել վաճառողուհու վրա։
Ինչպես տեղեկացնում է ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի Կենտրոնական քննչական վարչությունը, անհայտ անձը ներխուժել է Վելյամինովսկայա փողոցում գտնվող ինտիմ խանութը, դրամարկղից 50 հազ ռուբլի գողացել, այնուհետև բռնաբարել 27-ամյա վաճառողուհուն:
Քննչական վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ տեղի ունեցածի առնչությամբ քրգործ է հարուցվել. հետախուզական գործողություններ են սկսվել կատարվածի հանգամանքները պարզելու և հանցագործին գտնելու նպատակով:
Մոսկվայում կողոպտել են սեքս-շոփը, ապա բռնաբարել վաճառողուհուն