Աշխարհ

08.02.2016 15:05


Ֆրանսիայի լիցեյից 2 հազ մարդ է տարհանվել ռումբի մասին տեղեկատվությունից հետո

Ֆրանսիայի լիցեյից 2 հազ մարդ է տարհանվել ռումբի մասին տեղեկատվությունից հետո

Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Բելֆոր քաղաքի լիցեյից պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգ ստանալուց հետո մոտ 2 հազ մարդ է տարհանվել, այդ թվում՝ 1,7 հազ սովորող։ Այս մասին հայտնում է «Le Figaro»–ն՝ տեղական ոստիկանությանը հղումով։

«Ժամը 08.58–ին լիցեյ հեռախոսազանգ ստացվեց այն մասին, որ հաստատության տարածքում ռումբ է տեղադրված»,– հաղորդել են ոստիկանությունից։

Աղբյուրը նշում է, որ ներկայումս այդ վայրում աշխատում են իրավապահ մարմիններն ու հրշեջները։ Ոստիկանությունից չեն բացառել, որ լիցեյ սակրավորներ էլ ուղարկեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը