WSJ. ԱՄՆ–ը Թուրքիային Սիրիայի հակամարտության կարգավորման գլխավոր խոչընդոտն է համարում
ԱՄՆ–ի իշխանությունները համոզված են, որ Թուրքիայի և սիրիացի քրդերի միջև առկա լարվածությունը բարդացնում է «Իսլամական պետության» դեմ սկսված ռազմական արշավը։ Այս մասին գրում է «The Wall Street Journal»–ը՝ ամերիկյան կառավարությունում իր աղբյուրին հղումով։
Աղբյուրը նկատում է, որ Թուրքիան խոչընդոտում է նաև Սիրիայի հնգամյա հակամարտության թե՛ քաղաքական և թե՛ ռազմական կարգավորումը։
Իրենց հերթին Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, թե ապացույցներ ունեն այն բանի, որ ԱՄՆ–ի դաշնակիցները քրդերին զինվորական հանդերձանք ու զենք են մատակարարում։ Նրանք նաև սպառնացել են հարձակվել ԱՄՆ դաշնակիցների վրա, եթե վերջինները չդադարեցնեն այդ մատակարարումները։
Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանըհայտարարել էր, որ Վաշինգտոնի հանդեպ տածած վստահությունը նվազել է ԱՄՆ–ի՝ սիրիացի քրդերին աջակցելու պատճառով։
WSJ. ԱՄՆ–ը Թուրքիային Սիրիայի հակամարտության կարգավորման գլխավոր խոչընդոտն է համարում
ԱՄՆ–ի իշխանությունները համոզված են, որ Թուրքիայի և սիրիացի քրդերի միջև առկա լարվածությունը բարդացնում է «Իսլամական պետության» դեմ սկսված ռազմական արշավը։ Այս մասին գրում է «The Wall Street Journal»–ը՝ ամերիկյան կառավարությունում իր աղբյուրին հղումով։
Աղբյուրը նկատում է, որ Թուրքիան խոչընդոտում է նաև Սիրիայի հնգամյա հակամարտության թե՛ քաղաքական և թե՛ ռազմական կարգավորումը։
Իրենց հերթին Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, թե ապացույցներ ունեն այն բանի, որ ԱՄՆ–ի դաշնակիցները քրդերին զինվորական հանդերձանք ու զենք են մատակարարում։ Նրանք նաև սպառնացել են հարձակվել ԱՄՆ դաշնակիցների վրա, եթե վերջինները չդադարեցնեն այդ մատակարարումները։
Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Վաշինգտոնի հանդեպ տածած վստահությունը նվազել է ԱՄՆ–ի՝ սիրիացի քրդերին աջակցելու պատճառով։
7or.am