Կարծիք

08.02.2016 13:45


Շատերը երևի մոռացել են էս դեպքի մասին

Շատերը երևի մոռացել են էս դեպքի մասին

Արտակի դեպքից ուղիղ մի տարի անցավ, բայց հերիք չի՝ գործը չբացահայտվեց, դեռ մի բան էլ կասեցվեց, հիմնավորումն էլ ապացույցների բացակայությունն էր, չնայած, բացի ոստիկանության առգրաված տեսախցիկներից, նաև մենք էինք տեսանյութ տրամադրել ոստիկանությանը, որի մեջ պարզ երևում էին առևանգող մեքենան ու համարանիշը, որով հետևել էին Արտակին։

Հիմա գլխավոր հարցերը, որոնք մնացել են անպատասխան, շատերն էլ երևի մոռացել են էս դեպքի մասին։

Առանց իշխանությունների դաբռոյի նման բան եթե տեղի ունենար, Վովա Գասպարյանն ու Շամշյանը ժամերի ընթացքում կհայտնաբերեին ու մի ամիս իրանց ռասկռուտկա կանեին, թե ինչ հերոս են իրանք, ու ինչ լավ են աշխատում։ Իսկ եթե նման բան չեն արել, ուրեմն տրամաբանական ա, չէ՞, որ մեր ուժայինները կա՛մ լավ չեն աշխատում, կա՛մ իրանց Բ26-ից ոնց ասեն՝ տենց էլ անում են... Երկու դեպքում էլ իրանց ձեռնտու վիճակ չի, բայց մեր երկրի «կայֆը» հենց դրանում ա, որ իրանց ոչ մի տեղին չի, թե ով ինչ կարծիք ունի. ինչ ուզում՝ անում են, կարևորը՝ մարդամեկը գոհ լինի. ով էլ դեմ դուրս գա՝ կա՛մ ծեծում են, կա՛մ փողով առնում ու փչացնում։

Մի խոսքով, ուզում էի ասեի՝ էսօր ուժեղ եք, բայց քանի տարի էլ անցնի, չեք մարսելու...

Արման Թաթոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը