Ադրբեջանում Թուրքիայի դեսպան. «Թուրքիան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հարցով»
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քիլիչն իր կարծիքն արտահայտելով ԵԱՀԿ փաստահավաք առաքելության գործունեության վերաբերյալ՝ հայտարարել է. «Թուրքիան շատ անհանգիստ է Լեռնային Ղարաբաղի և նրա «հարակից» շրջանների հարցով։ Այդ շրջանների զարգացման համար անհրաժեշտ է խնդիրները լուծել»։
«Այդ տեսանկյունից էլ, Լեռնային Ղարաբաղի շրջանների զարգացման համար և հանուն խաղաղության մենք ցանկանում ենք, որ խնդիրը շուտափույթ կարգավորվի։ Մենք չենք ցանկանում, որ հարևանների հետ խնդիրներ ունենանք»,-ասել է դեսպանը։