Աշխարհ

08.02.2016 12:43


ԻԼԻՊ–ի զինյալները 300 մարդու են մահապատժի ենթարկել Մոսուլում

ԻԼԻՊ–ի զինյալները 300 մարդու են մահապատժի ենթարկել Մոսուլում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում 300 բնակչի են մահապատժի ենթարկել։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ «Almada Press»–ին հղումով։

Նշվում է, որ որ սպանվածների մեծ մասը ոստիկանության աշխատակիցներ են, զինծառայողներ և քաղաքացիական ակտիվիստներ:

Հիշեցնենք՝ Մոսուլը՝ իր մեծությամբ Իրաքի երկրորդ քաղաքը, գրոհայիններն «Իսլամական պետության» «մայրաքաղաք» են հռչակել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը