Պետդումայից առաջարկել են չեղարկել 1921-ի ռուս-թուրքական բարեկամության մասին պայմանագիրը
ՌԴ Պետդումայից առաջարկել են չեղյալ հայտարարել Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը։
«Իզվեստիայի» փոխանցմամբ՝ ՌԴ նախագահին և ԱԳՆ–ին նման բովանդակությամբ նամակ են ուղարկել Կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը։ Վերջիններն իրենց առաջարկը պայմանավորել են Թուրքիայի ագրեսիվ պահվածքով և շեշտել,որ այն այլևս չի բխում Ռուսաստանի, Հայաստանի և Վրաստանի շահերից:
Պատգամավորները հիշեցրել են, որ այդ պայմանագրով բոլշևիկյան Ռուսաստանը Թուրքիային է հանձնել Կարսի նահանգը և Սուրմալուն՝ Արարատ լեռով հանդերձ, մինչդեռ դրանք պատմականորեն պետք է պատկանեին Հայաստանին:
Հիշեցվում է, որ այդ պայմանագրի վերանայման խնդիրն արդեն առաջացել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ, Ստալինի պնդմամբ, Թուրքիան պետք է մի շարք տարածքներ զիջեր Հայաստանին և Վրաստանին, մինչդեռ Ստալինի մահից հետո այդ ծրագրերը վերացան:
Պատգամավորները նշել են, որ այդ նախաձեռնությունը սատարում են նաև «Արդար Ռուսաստան» կուսակցությունում:
Պետդումայից առաջարկել են չեղարկել 1921-ի ռուս-թուրքական բարեկամության մասին պայմանագիրը
ՌԴ Պետդումայից առաջարկել են չեղյալ հայտարարել Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը։
«Իզվեստիայի» փոխանցմամբ՝ ՌԴ նախագահին և ԱԳՆ–ին նման բովանդակությամբ նամակ են ուղարկել Կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը։ Վերջիններն իրենց առաջարկը պայմանավորել են Թուրքիայի ագրեսիվ պահվածքով և շեշտել, որ այն այլևս չի բխում Ռուսաստանի, Հայաստանի և Վրաստանի շահերից:

7or.am